ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ին կայցելի Ադրբեջան՝ հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան։
Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական վանքը:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը կտրականապես չի համաձայնել «Գազպրոմի» պահանջին, որ Վրաստանը գազի տարանցման դիմաց ոչ թե հումք, այլ գումար ստանա:
Հայտնի փաստաբան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Այսօր Ցյուրիխում կհանդիպեն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ քննարկելու իրավիճակը Սիրիայում, ՈՒկրաինայում, Իրանում և Կորեական թերակղզում։
Հունվարի 20-ին, հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, հունվարի 24-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, Երևանում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև:
Արտերկրում Հայաստանի դեսպանությունների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանական ցանցահենների կողմից՝ իր բլոգում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող «Զարգացման գավաթ-2016»-ին մասնակցող ֆուտբոլի Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին այսօր մրցեց խմբային մրցափուլի իր վերջին մրցակցի` Լիտվայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող «Ստամբուլի աչքը» վավերագրական ֆիլմը այս տարվա մարտին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...